Get Adobe Flash player

Mobile World Congress 2013 Barcelona

MWC-ն մոբայլ տեխնոլոգիաների ամենմեծ ցուցահանդեսն է, որին մասնակցում են շուկայի գրեթե բոլոր մասնակիցները. բջջային օպերատորներից, մինչև աքսեսուարներ արտադրողներ:

MWC2013

Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ  MWC-ին այս ոլորտի խոշորագույն խաղացողները ցույց են տալիս իրենց նոր սարքերը և տեխնոլոգիաներ: Այսպես 2009 թվականին Microsoft-ը ներկայացրեց Windows Mobile 6.5, 2010-ին արդեն Windows Phone 7: Անցած տարի Nokia, HTC, Samsung և Sony Ericsson-ը MWC-ին ներկայացրեցին բազմաթիվ Android սմարթֆոններ և պլանշետներ:  MWC 2012 հիշվեց նրանով, որ կոնֆերենցիայի ժամանակ Microsoft-ը ներկայացրեց Windows 8-ի բետա տարբերակը, և շնորհանդեսը դարձավ պատմության մեջ ամենախոշորը:

MWC 2013-ը կանցկացվի Բարսելոնայիում փետրվարի 25-28-ը: Կազմակերպիչները խոստանում են, որ  այս տարվա շնորհանդեսները կլինեն ավելի մեծ, և կդառնա տարվա ամենակարևոր միջոցառումը ՏՏ ոլորտում:

Հոդվածի գրառման ժամանակ կոնգրեսի պաշտոնական կայքում արդեն գրանցվել էին 1739 մասնակից 64 երկրից: Միջոցառումը կզբաղեցնի մոտ 240 հազար մետր քառակուսի տարածք: Ւսկ կոնգրեսի վերջում մասնակիցները կստանան պարգևատրումներ 158 անվանակարգերում:

MWC 2013-ը կունենա շատ հագեցած ծրագիր և կցուցադրվեն բազմաթիվ նոր և հեղափոխական սարքեր և տեխնոլոգիաներ: Այս ամենը բաց չթողնելու համար բաժանորդագրվեք Մեր facebookTwitter  և YouTube-ին:

Ի՞նչ եք ամենից շատ սպասում MWC 2013-ից:

ի մասին

Co-Founder bSmart.am: Android fan: Hi-Tech маньяк:

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 ձայն, միջինը` 5.00 5-ից)
Loading ... Loading ...

Մեկնաբանություններ

Գտեք մեզ Ֆեյսբուքում

Հարցում

Ո՞ր սոց. ցանցերից եք օգտվում:

Դիտել արդյունքները

Loading ... Loading ...
Հարցումների արխիվ
Яндекс.Метрика